2016 թվականի այս օրը ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2016 թվականի այս օրը` ապրիլի 2֊ին ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը։
Ընդամենը 4 օր տևած պատերազմն այնպես վախեցրեց Ալիևին, որ նա Ռուսաստանին խնդրեց միջնորդել` դադարեցնել պատերազմը։
2016 թվականի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կառուցած բանակը հզոր է և մարտունակ։ Պատերազմից հետո մեր բանակն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում` Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետև նրա ստրատեգիկ ու ճիշտ քայլերի շնորհիվ մենք ջախջախիչ պարտության մատնեցինք հակառակորդին։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան այս իշխանությունները ձեռք են բերել երկու տարիների ընթացքում։ Մենք տարածաշրջանում եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս֊300»դիվիզիոններ, միակն ենք եղել, որ ունեցել ենք «Իսկանդեր»օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։
Հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք է ձեռք բերվել, էլ չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին։ Եվ այս ամենը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։
Իսկ այսօր, մեր բանակը մեջքից հարված է ստացել. բայց հայ զինվորը նույն հայ զինվորն է, ով հաղթել է թուրքին, թուրքն էլ նույն թուրքն է, ով միշտ վախեցել է հայ զինվորից։
Թուրքին կրկին հաղթելու համար մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար»։