Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար է խուսափել. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«Սա գրել եմ ուղիղ 1 տարի առաջ։ Չլսեցին ինձ։ Ու տեսանք ինչ ստացվեց։

01.04.2023 .Էդուարդ Շարմազանով

Ինձ հաճախ են հարցնում ՝ի՞նչ պետք է անի իշխանությունը,որ չի անում։
Ասեմ…

Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։

Ադրբեջանի հետ որեւէ բանակցության չգնալ մինչեւ գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ.կմ թշնամին չի ազատել։

Առանց հիմնարար 3 սկզբունքների ու մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման չսկսել որեւէ բանակցություն։

Միջազգային բոլոր ատյաններում` ԵԱՀԿ-ից մինչեւ ՄԱԿ,ԱՊՀ -ից մինչեւ ՀԱՊԿ դնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։

Բանակի վերազինում ։

Սա այն քայլերն են,որ չի արվել։

Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։

Ու հերիք է պատերազմով վախեցնեն։

Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է։

Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար է խուսափել»։

Տեսանյութեր

Լրահոս