Բաժիններ՝

Բժիշկը բացատրել է, թե ինչու են ձեռքերի վերքերը վտանգավոր առողջության համար

Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ, զգուշացրել է թերապևտ, Խոդանովայի իմունոկորեկցիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Լյուդմիլա Լապան։ Ըստ shantnews-ի՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա թվարկել է այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ նման վնասվածքների պատճառով, ինչպես նաև խորհուրդներ տվել, թե ինչպես պաշտպանվել դրանցից։

Մարդն ապրում է միկրոօրգանիզմների, այդ թվում՝ պաթոգենների միջավայրում։ Բակտերիաները և սնկերը փոխանցվում են ինչպես օդի, այնպես էլ այն մակերեսների միջոցով, որոնց մենք շոշափում ենք, նշել է Լապան։ Մաշկն այս դեպքում կատարում է պաշտպանիչ գործառույթ և կանխում է պաթոգենների ներթափանցումն օրգանիզմ, հավելել է նա։ Իսկ ճաքերն ու վերքերը, նույնիսկ շատ փոքրերը, որոնք չեն հասնում էպիդերմիսի ստորին շերտերին, ծառայում են որպես «բաց դարպասներ» վարակի համար»,- ասել է բժիշկը։

«Streptococci, staphylococci, candida, aspergillus. այս ամենը օդում է և նստում է մակերեսների վրա: Երեխան, խաղալով ավազների մեջ, կարող է թեթև վնասել ձեռքը, որից հետո ավազը կհայտնվի վերքի մեջ, որի մեջ կա շատ վտանգավոր միկրոօրգանիզմներ կան»,- զգուշացրել է Լապան։

Նրա խոսքով, ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել, շարունակել է բժիշկը։

«Փոքր վերքերի միջով հարուցիչների ներթափանցմամբ առաջացած մաշկային հիվանդություններն իրենց հերթին վատ են անդրադառնում իմունային համակարգի վրա՝ ոչ միայն «պատռելով» այն, այլև ալերգիա են հրահրում։ Եթե բակտերիաներն ու սնկերը նստում են մեծ քանակությամբ, ապա մենք ստանում ենք լուրջ ալերգիկ հիվանդություն՝ ատոպիկ դերմատիտ»,- պարզաբանել է Լապան։

Ինֆեկցիաներից պաշտպանվելու համար հարկավոր է պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով, ինչպես նաև ճիշտ բուժել մաշկի վերքերը և կարմրությունը, հիշեցրել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս