ՔՊ-ական պատգամավորի նախկին վարորդին պատկանող սրճարանի տարածքը մարդկանց կուտակումների վայր է դարձել

Սիսիանում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է քաղաքացիների կուտակումներ ընտրատեղամասերին մոտ տարածքներում։

Մասնավորապես, կուտակումներ կան 34/04 ընտրատեղամասի դիմաց։ Կուտակված քաղաքացիների թիվն անցնում է մեկ տասնյակից, և չի պահպանվում ընտրատեղամասից՝ օրենքով նախատեսված  50 մետր հեռավորությունը։

Ուշագրավ է, որ 34/04 ընտրատեղամասի դիմաց գտնվող սրճարանն է հանդիսանում քաղաքացիների կուտակման վայր, իսկ սրճարանը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի նախկին վարորդին՝ մականունը Քլո։

Նշենք, որ վաղ առավոտից 34/04 ընտատեղամասի տարածքում հերթապահություն է իրականացնում նաև Սիսանի մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031