ՀՀ-ում ընտրությունը ծանոթ-բարեկամ սկզբունքով է միշտ լինում. ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյան

ԱԺ «Քաաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը մարտի 26-ին Սիսիանում է. հետևում է ՏԻՄ ընտրությունների ընթացքին, որոնք, ըստ ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի, ընթանում են խախտումներով։

Հիշեցնենք, որ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր լուսանկարներ՝ կից գրառմամբ. «Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է»։

168.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, անդրադառնալով խախտումների վերաբերյալ լուսանկարներին, նախ նշեց՝ Սիսանում է` ընտրությունների ընթացքին հետևելու համար, և ինքը խախտում չի տեսել։

«Եթե իսկապես խախտում կա, ուրեմն պետք է հետևողական լինենք, որ դա արձանագրվի։ Բացառում եմ, որ գումար բաժանվի, ուղղակի Հայաստանում ՏԻՄ ընտրությունները խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով են լինում։ Համայնքներում մեծ մասամբ ընտրում են իրենց բարեկամին։ Կարծում եմ՝ ժամանակը կգա, դա էլ չի լինի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս