«ՔՊ-ն աշխատանքային ժամին Մարալիկում հավաք-երթ է անում». Գոռ Հովհաննիսյանն ահազանգում է

Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է. լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը հայտնում են՝ իշխանությունն այս օրերին վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի՝ համայնքապետի գործող ԺՊ Արման Սարիբեկյանի օգտին ձայներ հավաքելու համար:

Շիրակի մարզի բնակիչ Գոռ Հովհաննիսյանն, օրինակ, հայտնում է, որ «հրահանգ է տրված Անի շրջանի դպրոցների բոլոր աշխատողներին, նույնիսկ աշակերտներին, բուժաշխատողներին, ստիպողաբար բերեն ՔՊ քայլերթին»:

Ավելի ուշ՝ նա ֆեյբուքյան գրառմամբ նաև տեղեկացրեց, որ «աշխատանքային ժամին Մարալիկում ՔՊ-ն հավաք-երթ է անում, ու Շիրակավանի վարչական ղեկավար ոմն Վաչոն աշխատանքից դուրս հավաքի է մասնակցում»:

Գոռ Հովհաննիսյանը 168.am-ին է փոխանցել հավաք-երթի մասին տեղեկությունը հաստատող տեսանյութը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031