
Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները

Սուրեն Պապիկյանը մարտի 16-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։
Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: