
Ռուսաստանն ու Սիրիան տնտեսական համագործակցության համաձայնագիր կստորագրեն. Ասադ

Ռուսաստանն ու Սիրիան առաջիկա շաբաթներին համաձայնագիր կստորագրեն տնտեսական համագործակցության շուրջ, յուրաքանչյուր նախագիծ կքննարկվի և կհաստատվի առանձին: Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում:
«Այժմ ընթանում Է նախագծերի քննարկում, համաձայնագիրը կստորագրվի ավելի ուշ, մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն այս կետը թողնված էր յուրաքանչյուր ընկերության և յուրաքանչյուր նախագծի հայեցողությանը: Յուրաքանչյուր նախագիծ առանձին-առանձին կգնահատվի ավելի ուշ: Սա նախագծերի իրականացումը և դրանց հաջողությունները վերահսկելու մեխանիզմի մի մասն Է», – ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում համատեղ հանձնաժողովը քննարկել է մի շարք նախագծեր։
«Համաձայնագրի ստորագրումից հետո կհայտարարվի այդ նախագծերի մասին, որից հետո շահագրգիռ ընկերությունները կկարողանան հայտ ներկայացնել այդ նախագծերին մասնակցելու համար», – ասել է Ասադը։
Այդ ժամանակ Էլ, հստակեցրել Է նա, հայտնի կդառնա նաև նախագծերի փաստացի արժեքը։