Բաժիններ՝

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ։

ՆԳՆ ՓԾ հաղորդագրութփյան մեջ նշված է. «Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները տուժածներից 7-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Ընդհանուր 24 տուժած՝ ավտոբուսի վարորդը (Լ․ Գ․, ծնված 1948 թ․), դպրոցի 9 աշխատակից (Ա․ Ա․, ծնված 1983 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․ Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1994 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1987 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 2002 թ․, Թ․ Դ․, ծնված 1970 թ․) և 14 աշակերտ (Ա․ Գ․, ծնված 2007 թ․, Ս․ Գ․, ծնված 2008 թ․, Ա․ Բ․, ծնված 2010 թ․, Դ․ Չ․․, ծնված 2010 թ․, Ս․ Հ․, ծնված 2011 թ․, Ռ․ Պ․, ծնված 2011 թ․, Գ․ Հ․, ծնված 2013 թ․, Մ․ Ա․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2014 թ․, Մ․ Չ․, ծնված 2014 թ․, Շ․ Ղ․, ծնված 2015 թ․, Մ․ Զ․, ծնված 2011 թ․, Դ․ Փ․, ծնված 2009 թ․ և Տ․ Գ․, ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը, իսկ աշակերտ Մ․ Զ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աշակերտների առողջական վիճակը գնահատվել է բավարար, մեծահասակներից 3-ինը՝ ծանր, մնացածինը՝ բավարար։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս