Թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է․Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի ՊՆ պաշտոնական «հաղորդագրության» մեջ հիշատակված տեղանունները Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, Կուտական, Վերին Շորժա, Նորաբակ, Կութ և Ախպրաձոր գյուղերն ու Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններն են։

«Խաղաղության օրակարգի» սին հույսերի խորապատկերին թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է։

Այսինքն, օգտագոծելով բարբարոսական տեղանուններ, փորձում է, իբր, փաստացի հիմք ստեղծել իր կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու եզրութով «բնորոշվող» Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հեռագնա հավակնությունների և ոտնձգությունների համար»։

Տեսանյութեր

Լրահոս