Իրան-Աֆղանստան սահմանին բախումներ են տեղի ունեցել թալիբների և իրանցի սահմանապահների միջեւ

Իրանի եւ Աֆղանստանի սահմանին՝ Խիրմանդ քաղաքի Միլաք կամրջի մոտ, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան նահանգի հյուսիսում, բախում է տեղի ունեցել թալիբների եւ իրանցի սահմանապահների միջեւ, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Միլաք կամրջի մոտ իրանցի եւ աֆղան սահմանապահների միջեւ բախման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրը նաև նշել է, որ հակամարտությունը հարթվել է, և միջադեպի ճշգրիտ պատճառները հետաքննվում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031