«Թեև այս պահին շփման գծում լուրջ փոխհրաձգության մասին լուրեր չկան, սակայն որոշակի պարբերակությամբ կրակահերթեր հնչում են»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջոււմ գրել է․ «Արցախի ԱԳՆ-ն բավականին կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի իրականացրած գործողության վերաբերյալ` այն համարելով որպես պատերազմական:
Ի դեպ, մարտի 1-ին, ադրբեջանական ու արցախյան պատվիրակությունների հանդիպումից հետո Արցախի նախագահականը շտապել էր հայտարարելու, որ «հանդիպումն առերևույթ կառուցողական էր»` անիմաստ պարզաջրելով Ադրբեջանի վարքագիծը:
Ինչևէ, Ադրբեջանի ագրեսիան դրսևորվեց ոչ միայն շփման գծում, այլ դիվանագիտական ձևակերպումներում, որովհետև այս ագրեսիայի հետ կապված հայտարարությամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու, կեղծ որակումների ներքո առաջ քաշեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղակայման թեման:
Թեև այս պահին շփման գծում լուրջ փոխհրաձգության մասին լուրեր չկան, սակայն որոշակի պարբերակությամբ կրակահերթեր հնչում են»: