Վրաստանի ՀՆԱ-ն 2023 թ. հունվարին աճել է 8,4 %-ով

Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) իրական աճն այս տարվա հունվարին 2022 թ.-ի նույն ցուցանիշի համեմատությամբ կազմել է 8,4 %:

«Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 8,4 տոկոս»,- ասված է Վրաստանի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կողմից փետրվարի 27-ին հրապարակված հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ աճ է տեղի ունեցել այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տրանսպորտը և պահեստավորումը, առևտուրը, տեղեկատվությունը և կապը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ոլորտները։

Ընդ որում, անկում է նկատվում մշակող արդյունաբերության, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի հատվածում։ Վրաստանում արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարին կազմել է 1,461 մլրդ դոլար, ինչը 29,1 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Երկրից արտահանումը կազմել է $459 մլն (աճը՝ 38,5%), իսկ ներմուծումը` $1,002 մլրդ (աճը՝ 25,2%):

Տեսանյութեր

Լրահոս