
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Փետրվարի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Նորամարգ գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գյուղի ակումբի մոտ անձնական հարցի շուրջ վիճաբանել է 36-ամյա համագյուղացու հետ, այդ ընթացքում էլ 36-ամյա տղամարդը դանակահարել է նրան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 36-ամյա նորամարգցին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: