Բաժիններ՝

Հավը սնկով և սերուցքային թանձրուկով

Բաղադրիչներ

Սունկ – 300 գրամ

հավ –ցանակացած հատվածը – 800 գրամ

սերուցք-20%, ծայրահեղ դեպքում թթվասեր – 150 մլ

հավի արգանակ կամ ջուր – 150 մլ

սխտոր – 2 պճեղ

սպիտակ չոր գինի – 100 մլ

սերուցքային կարագ – 30 գրամ

ձիթայուղ – 2 ճ/գ

աղ, պղպեղ` ըստ ճաշակի

կանաչի թարմ` մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել բուսայուղն ու տապակել հավի կտորները, շարել ափսեի մեջ։

Սունկը կտրարտել, սխտորը մանր կտրատել և նույն յուղի մեջ տապակել
Սնկի և սխտորի վրա ավելացնել արգանակը, գինին և մանանեխը։

Հասցնել եռման աստիճանի, ապա ավելացնել սերուցքը և մարմանդ կրակի վրա շարունակել եփել մոտ 15 րոպե՝ մինչև թանձրանալը:

Ավելացնել աղն ու պղպեղը։

Պատրաստի թանձրուկը լցնել ջեռոցի տապակի մեջ, վրան շարել տապակած հավի կտորները։

Եփել ջեռոցում՝ 180 աստիճանում, մոտ 15 րոպե

Մատուցել ցանկացած գարնիրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728