
44-ամյա Թեհմինե Ս.-ն ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 44-ամյա Թեհմինե Ս.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 28-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: