
Միլանի գույները սև ու կապույտ են. Մխիթարյանի արձագանքը՝ միլանյան դերբիում «Ինտեր»-ի հաղթանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «Միլան»-ի դեմ խաղում տարած հաղթանակից հետո:
«Միլանի գույները սև ու կապույտ են` «ներաձուրիներ»»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 21-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են «Ինտեր»-ը և «Միլան»-ը: «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ներաձուրիների» կազմում միակ և հաղթական գնդակը խփել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ վաստակած 43 միավորով: Առաջատարը «Նապոլի»-ն է, որն ունի 56 միավոր: