
ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա

Եվրոպական Միությունը հունվարի 6-ի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:
Այս մասին հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։
«Այսօր առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք ակտիվացրել ենք ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ ԵՄ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը համակարգում է փրկարարական խմբերի ուղարկումը Եվրոպայից։ Հոլանդիայի և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- ասաց նա