![](/banners/BeFunky-design.jpg)
Անվճար սքրինինգային հետազոտության արդյունքում 170 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ նախնական փուլում
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-157.jpg)
Հայաստանում 2 տարում շուրջ 170 000 կին՝ Լոռիից, Տավուշից և Սյունիքից, կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն է անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այդ կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում են` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:
Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի՝ 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում: