Բաժիններ՝

Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 143-ի։ Եվս 125 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

Նահանգում ապրիլի կեսերից սկսված հորդառատ անձրևները դեռ շարունակվում են։ Գետերում ջրի մակարդակը բարձրանում է։

Ստեղծված դրության պատճառով նահանգում ավելի քան 538 000 մարդ է տեղահանվել։ Կառավարությունը 2,3 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն է տրամադրել նահանգին՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031