«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է

Բագրատ սրբազանի կոչով Հանրապետությունում նախորդ շաբաթվանից մեկնարկած տոտալ դասադուլները շարունակվել են նաև այսօր: Երկրի Բարձրագույն ուսումնական հաստատություններում դասապրոցեսը խաթարված է եղել: Դատարկ են եղել նաև լսարանները Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):

Բնականաբար, սա անհանգստացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ու նրա դրածո պաշտոնյաներին:

ԵՊՀ-ում 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բուհ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել բուհ-ի դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։

Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

Կարդացեք նաև

«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031