«Կմնանք էստեղ, փափուկ բարձ են դնում». տոնավաճառի աշխատակիցներ

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ տեսչական մարմնի որոշմամբ այն այսօրվանից փակվելու է՝ արձանագրված խախտումների պատճառով:

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը դիմելով աշխատակիցներին՝ ասաց, որ գնում են տեսչական մարմին՝ վերջնական որոշում կայացնելու:

«Վաղը առավոտյան 9:30 հավաքվեք այստեղ, մենք ամբողջը ձեզ կասենք: Այսօր մնալ, սպասել, մրսել: Մի՛ հիվանդացեք, չեմ ուզի, որ կանգնեք, սպասեք»,- ասաց Սամվել Ավետիսյանը:

Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, ասացին, որ կմնան:

Կարդացեք նաև

«10 տարի դրսում ենք կանգնել, չենք մեռել: Կանգնենք, տեսնենք, թե ինչ է լինում: Ուղղակի մեր մտահոգությունն է, որ փափուկ բարձ չդնեն»,- ասացին աշխատակիցները:

«Տոնավաճառը մեր եկամուտի միակ աղբյուրն է, եթե փակվեց՝ մենք կամ պետք է գաղթենք… բայց սիրում ենք այս երկիրը, դրա համար պետք է պայքարենք, որ մեր սոցիալական հարցերը լուծենք: Բայց ես զարմանում եմ, որ մեկ տեսչական մարմին նման լիազորություն ունի՝ չի գալիս բացատրի այսքան մարդու: Սոցիալական հարցերը թողած՝ ասում են՝ անվտանգության հարցն է կարևոր»,- նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս