«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ տեսչական մարմնի որոշմամբ այն այսօրվանից փակվելու է՝ արձանագրված խախտումների պատճառով:
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է: Տնտեսվարողը տեսչության արձանագրած 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել: