Թուրքիայի անվտանգության խորհրդի ընթացիկ տարվա առաջին նիստը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա հունվարի 25-ին:
Կորպուսի հրամանատարը, շտաբի պետը, մարտական հերթապահության, բարոյահոգեբանական, սպառազինության ու թիկունքի գծով տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհուրդը 2023թ.-ի հունվարի 19-ին նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվել և անվավեր էր ճանաչվել ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի 2022-ի դեկտեմբերի 16-ին կայացած ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեցին Գեղարվեստի պետական ակադեմիայից՝ հավելելով, որ նիստի օրակարգում ներառված հաջորդ կետով ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջին շրջանում Երևանում բարձրահարկ կառուցապատումներին:
Հունվարի 20-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում արտառոց միջադեպ էր գրանցվել։ Գիշերը անհայտ անձինք վնասել էին գյուղի որոշ բնակիչների մեքենաների անվադողերը, հրդեհել բնակիչներից մեկի խոտը, և մեքենայից գողություն կատարել։ Միջադեպը լրջորեն անհանգստացրել էր բնակիչներին, քանի որ գյուղի պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունեցել։
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։
Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտությունները որպես պատրվակ օգտագործեն մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերամշակեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով […]
Արցախում վաճառվող անորակ բրինձ գնած քաղաքացիները կարող են այն վերադարձնել և ստանալ կտրոնը
Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը հարված է նաև ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին:
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը:
Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 24-ին կրկնել է նախորդ օրը ՀՀ ազգային ժողով ներկայացված հրաժարականը։
Ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին:
Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը:
Պարկեշտ, խելացի և լավ կրթություն ստացած վաղեմի ընկերներիցս մեկն, ով քսան տարուց ավելի զբաղվում է գործարարությամբ` երբեք քաղաքականությամբ չէր հրապուրվել:
Լատվիայում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի Լատվիան, հայտնել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը։
Որևէ տեսակի ապրանք Արցախ չի ներմուծվում
Հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով:
Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։
Տևական ժամանակ է, ինչ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնին իշխանությանը սպասարկող որոշ շրջանակներ յուրատեսակ քարոզչական գործընթաց են իրականացնում՝ այն մատուցելով «սիրուն» փաթեթավորմամբ։
Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից:
Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:
Այս տարվա առաջին կեսին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները:
Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 335 օր:
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է EurAsia Daily-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։