1915թ. Ցեղասպանությունից առաջ, Արևմտյան Հայաստանում նույնպես, շատ հայերի գործեր լավ էին ընթանում: Ի՞նչ եղավ հետո․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարկեշտ, խելացի և լավ կրթություն ստացած վաղեմի ընկերներիցս մեկն, ով քսան տարուց ավելի զբաղվում է գործարարությամբ` երբեք քաղաքականությամբ չէր հրապուրվել: Մեր բազմաթիվ զրույցներում միշտ ասում էր, որ իր համար կարևորը երկրի կայունությունն ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է: Ունեցած տարբեր հոգսերի պարագայում, երբեք չի եղել, որ բողոքեր Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման խնդիրներից: Նույնիսկ Նիկոլի կառավարության նախապատերազմյան ժամանակահատվածում էր լավատես և միշտ ասում էր, որ պետություն կառավարելը հեշտ գործ չէ:

Չնայած, որ իր հնարամտության և աշխատասիրության շնորհիվ բիզնեսը շարունակում է զարգանալ` վերջին շրջանում ընկերս ակնհայտ մտազբաղ ու վատատես է դարձել:

Հարցիս, թե «…բիզնեսով զբաղվող ապաքաղաքական մարդ ես, դու ինչու՞ ես կորցրել լավատեսությունդ և ինչու՞ ես վատ տրամադրվել այս կառավարության հանդեպ` հատկապես, որ գործերդ լավ են ընթանում»:

Իր սակավախոս բնավորության համաձայն պատասխանեց կարճ և հատու. «1915թ. Ցեղասպանությունից առաջ, Արևմտյան Հայաստանում նույնպես, շատ հայերի գործեր լավ էին ընթանում: Ի՞նչ եղավ հետո: Կորցրեցին և գործ, և´ հայրենիք, և´ կյանքեր: Իսկ փրկվածները դարձան գաղթական: Մենք իրավունք չունենք կրկնել նույն սխալները»…

Տեսանյութեր

Լրահոս