«Նոստալջիկ» քողով համակեցության քարոզ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնին իշխանությանը սպասարկող որոշ շրջանակներ յուրատեսակ քարոզչական գործընթաց են իրականացնում՝ այն մատուցելով «սիրուն» փաթեթավորմամբ։ Մասնավորաբար, առաջին հայացքից «անշառ» կոնտենտով ադրբեջանցիների հետ համակեցության քարոզ են իրականացնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, տվյալ շրջանակների առջև խնդիր է դրված համակեցության թեման նորից դարձնել օրակարգային, ավելին՝ հնարավորինս ակտիվացնել մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու գործիքակազմը, սակայն ոչ թե ագրեսիվ մեթոդներով, այլ զգացմունքների, հիշողությունների վրա ազդելու միջոցով։

Ըստ այդմ, նախատեսվում են տարբեր տեսաֆիլմեր, փոքրիկ պատմություններ, որոնք տասնամյակների խորքից կներկայացնեն «հարևանների» հետ կապերը. նպատակն է իբր «նոստալջիկ» ֆոն ապահովել և աստիճանաբար զարգացնել համակեցության հնարավորության գաղափարները: Ի դեպ, ըստ նախնական ուսումնասիրությունների, գործընթացը, կարծես, սկսվել է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031