Բաժիններ՝

Ֆուտբոլի հավաքականի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Սերոբ Գրիգորյանը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ձախ պաշտպանը հանդես է եկել ռուսական Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Գյումրիի «Շիրակ», 7 մրցաշրջան անցկացրել է «Փյունիկ»-ի կազմում: Գրիգորյանի նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում: Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 հավաքականները, 4 հանդիպում է անցկացրել Ազգային հավաքականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031