![](/banners/BeFunky-design.jpg)
Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/Edvard-Asryan.jpg)
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վրդովվել է լրագրողների այն հարցից, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում ՀՀ ՊՆ N զորամասին ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության համար, որին զոհ գնացին 15 զինծառայողներ։
«Դուք դատավոր չեք, հեռու պահեք միկրոֆոնները», – tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց Ասրյանը և չպատասխանեց լրագրողների հարցերին։