Քննարկվելու են անձանց խափանման միջոցի հարցերը. Վարդապետյանը՝ 15 զինվորի մահվան դեպքով քրգործի մասին
Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում զեկուցեց՝ Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության դեպքով արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված։
«Թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվում են։ Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով գործընթացի նկատմամբ և սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ։ Դրա մասին ես Ձեզ պարբերաբար զեկուցում եմ»։
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ հունվարի 23-ին զինդատախազը հրաման է արձակել բոլոր կայազորների զինվորական դատախազներին, որպեսզի ամենասեղմ ժամկետներում տրամադրեն տեղեկատվություն բոլոր զորանոցներում 2022 թվականի ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցների զորամիավորների կենցաղի և կենցաղավարման կանոնների վերաբերյալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում