Բաժիններ՝

Հնդկաստանը 2023 թ. կարող է բնակչության թվով գերազանցել Չինաստանին

Հնդկաստանը կարող Է ընթացիկ տարում բնակչության թվաքանակով առաջ անցնել Չինաստանից։

Կազմակերպության տեղեկատվական հարթակում իրական ժամանակի ռեժիմով ներկայացված տվյալների համաձայն՝ Չինաստանն այժմ հանդիսանում է աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիրը, որի բնակչության թիվը կազմում է 1 425 831 172:

Հնդկաստանի ներկայիս բնակչությունը կազմում է 1 422 710 100: Սակայն, ինչպես նշված է հետազոտության մեջ, Հնդկաստանի բնակչությունը կաճի մինչև առնվազն 2050 թ.-ը, մինչդեռ Չինաստանի բնակչության թիվը կրճատվում է:

Այս կրճատումը և Հնդկաստանի բնակչության շարունակական աճը կհանգեցնեն այն բանին, որ մինչև 2030 թ.-ը Հնդկաստանը կփոխարինի Չինաստանին՝ որպես աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիր: Հետազոտության հեղինակները միևնույն ժամանակ նշում են, որ Հնդկաստանը կարող է Չինաստանին բնակչության թվով գերազանցել արդեն 2023 թ.-ին: Այս տարվա ընթացքում, ըստ կանխատեսումների, «Չինաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տարեկան տեմպը կկազմի -0,1%-ից մինչև -0,3%, մինչդեռ Հնդկաստանում (խմբ.` բնակչության թվաքանակի) աճի տեմպերը կկազմեն 0,69%-ից մինչև 0,92%:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով աճի ներկայիս տեմպերը՝ կանխատեսվում է, որ մինչև 2060 թ.-ը Չինաստանի բնակչության թիվը կնվազի և կկազմի 1.2 միլիարդ, իսկ Հնդկաստանի բնակչության թիվը կհասնի 1.7 միլիարդի: Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ յուրաքանչյուր րոպե մոլորակի վրա ծնվում է 140 մարդ, և երկրների մեծ մասում ծնունդները գերազանցում են մահերին: Սակայն բնակչության աճը վերջին մի քանի տասնամյակներում դանդաղել է, իսկ2080-2100 թթ.-ին բնակչության աճը կհասնի զրոյի (երբ հավասար թվով մարդիկ կծնվեն և կմահանան):

Այդ ժամանակ մոլորակի բնակչության թիվն, ըստ կանխատեսումների, կկազմի 10.4 միլիարդ մարդ, որից հետո կդիտվի աշխարհի բնակչության թվի նվազում: Բնակչության թվով աշխարհում երրորդ հորիզոնականը զբաղեցնում Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Ինդոնեզիան և Պակիստանը:

Տեսանյութեր

Լրահոս