Վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Տվերի Պատանի հանդիսատեսի թատրոնը:
«Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջը, ընկերոջը և ականավոր պրոֆեսիոնալին»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Տվերի ՊՀԹ-ն ցավակցություն է հայտնել արտիստի ընտանիքին և մտերիմներին։ Արտիստի հետ հրաժեշտի օրն ու վայրը դեռ ճշտվում են։
Ղազարյանը հայտնի է մի շարք ներկայացումներում ունեցած դերերով։ Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ։ Նա խղացել է Չիմկենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժևսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի ՊՀԹ-ին, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայել է 1977 թվականից։