Բաժիններ՝

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում

Հունվարի 13-ին, ժամը 06:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Ա. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս