Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։
Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 628 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349957 դեպքի:
Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է:
Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։
Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:
Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։ Հարկ է նշել, որ բացի SmartGateVC-ից, և հրեշտակ ներդրողներից, ընկերության նոր ներդրողներն են նաև Healthcare Equity Angels-ը, AiSprouts VC-ը, AngelsDeck-ը։
Հայաստանում նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը պատրաստվում է կառուցել Հայաստանում, կպատրաստվեն Ռուսաստանում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի սերբ անդամ Միլորադ Դոդիկը համարում է, որ այդ երկրի ներքին խնդիրները կարող են լուծվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծին «կողմ» քվեարկեց 56, «դեմ»՝8, «ձեռնպահ»՝ 16 պատգամավոր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաեւ ընդդիմությունը եւ նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Կապիտուլյացիայից հետո նա ազդարարեց «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց փոխարենը թշնամին սահուն ու հանգիստ գրավեց Հայաստանի տարածքի 41 քառակուսի կմ։
Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԿԺԴՀ-ն համաներում է հայտարարել երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի եւ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Պեկինում փետրվարի 4-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից:
Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհում ամենապահանջված թավջութակահարներից Դանիել Մյուլլեր-Շոթը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայացնի թավջութակի երկացանկի ամենասիրված ու գեղեցիկ գործերից՝ Դվորժակի Թավջութակի կոնցերտը, թիվ 8 Սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Մեծ սաղավարտի» եռակի հաղթող Էնդի Մարեյը լքում է Ավստրալիայի բաց առաջնությունը երկրորդ շրջանից հետո:
Forbes-ի լրագրողը բացահայտել է, որ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունն անցյալ տարի պահանջել է WhatsApp-ից լրտեսել որոշ չինացի օգտատերերի: Միաժամանակ դաշնային գործակալությունը չի բացատրել իր դրդապատճառները և չի իմացել թիրախային օգտատերերի անունները, այլ առաջնորդվել է միայն հեռախոսահամարներով։ Forbes-ը պարզել է, որ 2021 թվականի նոյեմբերին DEA-ի քննիչները պահանջել են WhatsApp-ից սկսել հետևել Չինաստանից 7 օգտատերերի։ Մեսենջերին […]
2021 թ. սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը մի կնոջ պարանոցից քաշել-պոկելով հափշտակել էր ոսկյա շղթան։
Երբ ժողովրդավարական կոչված ընտրական գործընթացի արդյունքում երկրի կառավարման ղեկին են հայտնվում հանրության վատ զանգվածները (թույլ, անպետք, ապիկար, կամ թվացյալ ուժեղ, երկրի հաշվին հարստացող` գող ու ավազակ, կամ էլ այս երկու խմբերի համադրություն), կնշանակի այդ գործընթացը չի ծառայում պետության, ազգի ու ժողովրդի բարեկեցությանը: