«Մտավոր զանգվածը պարտավոր է իմի գալ ու համընդհանուր բարեկեցության ու պետականության օրակարգ պարտադրել»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատարկ մտորումներ, դատարկ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին

Երբ ժողովրդավարական կոչված ընտրական գործընթացի արդյունքում երկրի կառավարման ղեկին են հայտնվում հանրության վատ զանգվածները (թույլ, անպետք, ապիկար, կամ թվացյալ ուժեղ, երկրի հաշվին հարստացող` գող ու ավազակ, կամ էլ այս երկու խմբերի համադրություն), կնշանակի այդ գործընթացը չի ծառայում պետության, ազգի ու ժողովրդի բարեկեցությանը:

Հետևաբար, կամ ժողովուրդն է իր կրթական ու գիտակցական մակարդակով մնացել նախնադարում, ինչը նույնական է նրա հետ, որ տվյալ ազգը և/կամ ժողովուրդը զրկվել է իր մտավոր էլիտայից կամ էլ այդ գործընթացը սազական չէ տվյալ տեսակի բարքերին:

Եվ քանի որ կառավարում են հանրության վատ զանգվածները նրանք ունակ չեն բարքերը փոխելու ավելի լավ ապագայի համար: Ուստի մտավոր զանգվածը պարտավոր է իմի գալ ու համընդհանուր բարեկեցության ու պետականության օրակարգ պարտադրել տվյալ ազգին/ժողովրդին:

Եթե սա տևական ժամանակ տեղի չունենա, ապա տվյալ տեսակի համար նախատեսված առանձին քաղաքական միավորը` պետությունը, կդադարի գոյություն ունենալ:

Իսկ դուք շարունակեք դատարկախոսել, հանկարծ ուղեղներիդ զոռ չտաք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31