
Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը

«Մեծ սաղավարտի» եռակի հաղթող Էնդի Մարեյը լքում է Ավստրալիայի բաց առաջնությունը երկրորդ շրջանից հետո:
Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի 2-րդ շրջանում Մարեյը մրցել է աշխարհի 120-րդ ռակետ ճապոնացի Տարո Դանիելի հետ: 2 ժամ 48 րոպե ձգված մրցախաղում անգլիացի մարզիկը զիջել է 4:6, 4:6, 4:6 հաշվով: