Ռազամական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկար ժամանակ է բոլոր հարթակներից կրկնում եմ, որ այն, ինչ անում են նիկոլենք, նկարագրված է մասնագիտական գրականության մեջ։ Նկարագրված են մեխանիզմները, գործիքակազմը, նպատակները այդ գործողությունների ու նաև այն, թե ինչպես է պետք դրան դիմադրել։
Վրաստանում էլ տարիներ առաջ մի շեզոֆրենիկ կար, որը հայտնվել էր նախագահի պաշտոնում, Զվիադ Գամսախուրդւան, որը իր իշխանությունը ավարտեց այն ժամանակ, երբ իր իշխանատենչ ու բոլոր սահմանները անցած տիկինը, Մանանա Առչվաձեն ամուսնու անունից հրաման տվեց կրակել խաղաղ ցուցարարների վրա։
Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
«Ժողովուրդը որոշել է գալ Ստեփանակերտից, այդ կեղծ բնապահպանների հետ խոսել, համոզել: Ինձ թվում է՝ դա անիմաստ է, որովհետև նրանք ոչ թե բնապահպաններ են, որ ինքնակամ եկել են, այլ վարձու մարդիկ են, որոնք եկել են բնապահպանի անվան տակ՝ այդ ակցիան անելու: Դա պատերազմի մի ուղղություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ շեշտելով, որ գնում է նաև տեղեկատվական պատերազմ, ուստի, պետք է հասկանալ՝ ինչպես պայքարել սրա դեմ:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ չմոռանալով հայերի մասին։
Ադրբեջանական մամուլը տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» այսօր ժամը 8:30-ին թույլ են տվել Կարմիր խաչին երկու հիվանդ տեղափոխել Երևան՝ բժշկի և բուժքրոջ ուղեկցությամբ:
Ստեփանակերտի հրապարակից կոչ եմ անում 14:00 ընտանիքներով գալ ցույցի. Ռուբեն Վարդանյան
Արտերկրում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու և Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելու վերաբերյալ փորձում են տեղեկացնել օտարերկրյա դիվանագետներին, մշակույթի գործիչներին, մարզիկներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին բարձրաձայնեն՝ դատապարտելով հերթական անմարդկային քայլը, ու հասնեն այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։