
«Որոշ իշխանական պատգամավորների հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանի անցած հաղթական ճանապարհը». Վահան Բաբայան

ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշ իշխանական պատգամավորների իսկ այս անգամ Մելքոնյան Գագիկին հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանի անցած հաղթական ճանապարհը:
Նրանք լծված են 24 ժամյա ռեժիմով իրենց մաղձը և անմակարդակությունը ի ցույց դնելու,որ իրենք Սերժ Սարգսյանի արածների նույնիսկ մեկ տոկոսը Հայրենիքի համար չանելով,այլ հակառակը միայն աղետ և փորձանք բերելով էս ժողովրդի գլխին դեռ վայրահաչում են:
Այսօր ծաոթացա այդ կերպարի հերթական վայրահաչոցին,զզվելի է ուղակի:
Սրանք երկու թիրախ են ընտրել Սերժ Սարգսյան հետո ռուսներ կամ ռուսներ հետո Սերժ Սարգսյան,երկու դեպքում էլ տանուլ եք տալու և ինչպես միշտ «փուստ» է գնալու:
Մելքոնայն Գագիկ էդ որտեղից՞ քեզ նման տեղեկություն, որ ՌԴ ցանկանում է ՀՀ մտնի միութենական կազմ, կարողա՞ երազ ես տեսել ասա մենք էլ իմանանք, ախր էնքան անլուրջ է մեկնաբանել նման մարդկանց ասած անհեթեթությունները, որ չեմ ուզում կենտրոնանալ այս հարցի վրա:
Խորհուրդ եմ տալիս նման գործիչներին արմքոմեդիի ֆորմատում հանդես գալ, ավելի հաջող կլինի հավատացեք»։