«ՀՀ-ում ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում». Վիգեն Խաչատրյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ Բերձորի ճանապարհը փակ լինելու խնդրի առնչությամբ հրավիրված արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, թե արդյո՞ք ճիշտ չի լինի, որպեսզի ՌԴ-ից ուղղակի պահանջեն, որ կատարի իր պարտավորությունները։

«Մարդիկ ստորագրել են, պարտավորություն ունեն, միջազգային մեր գործընկերներին ոչ թե կոչ անենք, այլ խնդրենք, որ մասնակցեն։ Այն, որ Ռուսաստանը չի անում, հավանաբար մենք պետք է անենք, եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին։ Լավ չեմ հասկանում, եթե, օրինակ, Միացյալ Նահանգների դեսպանատունը Բաքվում կոչ է անում վերջ տալ այդ վայրագություններին, ինձ հասկանալի չէ Ռուսաստանի դեսպանատան լուռ կեցվածքը Բաքվում։ Եվ հասկանալի չէ Երևանում ՌԴ դեսպանի պահվածքը, թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները`  168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031