Բաժիններ՝

ԱՄՆ-ը Մոլդովային 80 մլն դոլար կհատկացնի

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հանդիպման ժամանակ քննարկել են Մոլդովայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար ԱՄՆ-ի օգնության հնարավոր տարբերակները:Այս մասին «Интерфакс»-ը տեղեկացել է Մոլդովայի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Մոլդովան ԱՄՆ-ի օգնությունն է ակնկալում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, որին երկիրը ներկայումս բախվում է», – հայտարարել է Սանդուն:

Նա շնորհակալություն է հայտնել 80 մլն դոլարի օգնության համար, որը Մոլդովային խոստացել է Միացյալ Նահանգները ճգնաժամը հաղթահարելու համար:

Մոլդովայի նախագահի խոսքով՝ հանրապետության էներգետիկ անվտանգության վրա լրջորեն ազդում են Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունները, ինչն «արտահայտվում է էներգակիրների բարձր գներով, ինչպես նաև էներգակիրներից օգտվելու հնարավորության սահմանափակմամբ»:

«Մենք գործընկերների աջակցության կարիքն ունենք ենթակառուցվածքի ստեղծման համար՝ եվրոպական էներգացանցերին միանալու նպատակով, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և կանաչ էներգիայի զարգացման, ինչպես նաև էներգիայի արտադրության գործընթացի վերաիմաստավորման, պահպանման և սպառման համար», – նշել է Մոլդովայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս