Ստավրոպոլի երկրամասը համաձայնության է եկել Հայաստանին սերմեր մատակարարելու շուրջ
Ստավրոպոլի երկրամասի մատակարարները 2023 թվականին կսկսեն ցորենի և լոբազգիների սերմերի արտահանումը Հայաստան: Համաձայնությունը ձեռք է բերվել երկրամասի ձեռնարկատերերի՝ Հայաստան գործարար առաքելության ժամանակ, հայտնել է տարածաշրջանային տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Դենիս Պոլյուբինը: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«В2В հանդիպումներում քննարկվել են ստավրոպոլյան արտադրանքի մատակարարումների հարցերը: Դրանց արդյունքներով ստացվել են երկկողմ համաձայնություններ Հայաստան ստավրոպոլյան սերմերի արտահանման շուրջ: Ցորենի և լոբազգիների սերմերի առաջին մատակարարումները պետք է կայանան արդեն եկող տարի», – գրել է նա իր Տելեգրամ-ալիքում:
Նա նշել է, որ Հյաստանի հետ համագործակցությունը կընդլայնվի:
«Հայաստանի Հանրապետությունը մեր երկրամասի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է, ստավրոպոլյան ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանքի խոշորագույն ներմուծողը: Մեծ պահանջակ է վայելում նաև ձեթը: Կընդլայնենք համագործակցությունը հանրապետության հետ՝ մեծացնելով մատակարարվող արտադրանքի տեսականին՝ ինչպես պարենային, այնպես էլ արդյունաբերական ապրանքների», – նշել է Պոլյուբինը: