Բաժիններ՝

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Նոյեմբերի 28-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Գրիգոր Հ.-ն, որը 2010 թվականից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի եղադրանքով:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դիազեպամի 6 հաբ, ծալովի դանակ, ինքնաձիգի փամփուշտի գնդակ, բժշկական նշտար, ծխախոտի կամ փոխարինիչի համար նախատեսված սարքավորումներ, ծխախոտի նմանվող մանրացված զանգված և այլն:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս