
Արմավիրցի 21-ամյա կինը ծննդաբերելուց հետո մահացել է

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն-ն նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում իր կինը մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Արդեղ տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։