Բաժիններ՝

Մունդիալ-2022. Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային. Լևանդովսկին հավասարվեց Պելեին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի (C խումբ) երկրորդ տուրում Լեհաստանը մրցեց Սաուդյան Արաբիայի հետ:

Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխադարձաբար գրոհում էին` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: Սաուդյան Արաբիայի ընտրանին կանոնակարգված փոխանցումներով բավականին լուրջ խնդիրներ էր ստեղծում Լեհաստանի համար: Լեհաստանն իր հնարավորությունը բաց չթողեց առաջին կեսի վերջնամասում` 39-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Պետր Զելինսկին: Խաղն առավել դրամատիկ ընթացք ստացավ, երբ Լեհաստանի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստը չիրացրեց:

Երկրորդ կեսի մեկնարկում վիճակագրական առավելությունը Սաուդյան Արաբիայինն էր: Այս կեսում թիմերի գրոհներն առավել սուր էին, և պատահում էր, որ մրցակից թիմերին փրկում էր դարպասաձողը: Հանդիպման 81-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը։ Նա դարպասը գրավեց մրցակցի պաշտպանի կոպիտ սխալից հետո: Լեհ հարձակվողի համար սա իր կարիերայի 600-րդ գնդակն էր: Նա ևս մեկ բացառիկ արդյունք գրանցեց` միջազգային խաղերում խփած գնդակների քանակով (77գնդակ) հավասարվելով Պելեին:

Այս հաղթանակից հետո Լեհաստանի ընտրանին C խմբի առաջատարն է՝ 4 միավորով: Սաուդյան Արաբիան երկրորդն է՝ 3 միավորով:

Նեկա պահին Մեքսիկան ունի՝ մեկ, իսկ Արգենտինան՝ չունի միավոր:

Նոյեմբերի 26-ի երեկոյան Հայաստանի ժամանակով 23։00-ին կկայանա Արգենտինա-Մեքսիկա հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս