Բաժիններ՝

Ասիական ընթրիք. սպագետի միքս՝ արևելյան սոուսով

Գունեղ, սեզոնային ուտեստ՝ թարմ բանջարեղենով. սա հիանալի տարբերակ է թեթև ճաշի կամ ընթրիքի համար: Դդմի և սմբուկի վրա հիմնված սպագետին հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Այս հյութեղ ուտեստը կուրախացնի առողջ սննդակարգի բոլոր սիրահարներին։ Բացի այդ, այն հարմար է նաև վեգանների համար։

Բաղադրիչներ

1. Թարմ դդում – 100 գ

2. Գանգուր կաղամբ (Кейл) – 20 գ

3. Թարմ դդմիկ – 50 գ

4. Դդմի սերմեր

Սոուսի համար

1. Կարմիր սոխ – 10 գ

2. Գազար – 10 գ

3. Սոյայի սոուս – 10 մլ

4. Արտիճուկի օշարակ – 5 մլ

5. Կիտրոնի հյութ – 1 մլ

6. Ձիթապտղի յուղ – 15 մլ

Պատրաստման եղանակը

1. Դդումը մաքրել, սերմերը հեռացնել:

2. Դդումը և դդմիկը անցկացնել էքստրուդերի կամ բանջարեղենի կտրիչի միջով:

3. Կաղամբը կամայականորեն կտրատել, խառնել բոլոր բաղադրիչները:

4. Սոխն ու գազարը մաքրել, մանր կտրատել, բլենդերի մեջ հարել սոուսի մնացած բաղադրիչների հետ, լցնել աղցանի վրա։

5. Զարդարել դդմի սերմերով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս