
Եվրախորհրդարանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Եվրախորհրդարանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ ներկայացուցիչ Ժաումե Դուկը:
«Եվրախորհրդարանի կայք մուտք գործելը դժվար է ցանցային տրաֆիկի բարձր մակարդակի պատճառով: Այս տրաֆիկը կապված է DDoS հարձակման հետ: Եվրախորհրդարանի թիմն աշխատում է հնարավորինս շուտ կարգավորել այս խնդիրը»,- գրել է նա: