Բաժիններ՝

Հինգ երիտասարդներ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, ինչը չէր հաջողվել: Պարեկները հինգ երիտասարդներին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930