Ռեյֆ Ֆայնսը պատրաստ է կրկին մարմնավորել Վոլդեմորթին
Բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը հայտարարել է, որ պատրաստ է Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի շարունակությունում մարմնավորել Վոլդեմորթին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Դերասանը ներկա է գտնվել «Մենյու» ֆիլմի պրեմիերային, որում խաղացել է։ Այնտեղ Ֆայնսին հարցրել են, թե արդյոք նա կհամաձայնի կրկին խաղալ կախարդի դերը, եթե Warner Bros.-ը սկսի աշխատել «Հարի Փոթերի» շարունակության ստեղծման վրա։
«Իհարկե, իհարկե։ Անկասկած»,- կիսվել է դերասանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինոստուդիան ցանկանում է Հարի Փոթերի մասին նոր ֆիլմեր նկարահանել գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի համաձայնությամբ։ «Մենք Հարի Փոթերը չենք նկարահանել արդեն 15 տարի։ DC-ի և Հարրի Փոթերի մասին ֆիլմերը մեծ շահույթ են բերել Warner Bros-ին վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել է Warner Bros.-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը:
Հոկտեմբերի վերջին Ռեյֆ Ֆայնսն իր աջակցությունն էր հայտնել Ռոուլինգին տրանսֆոբիայի մեղադրանքներից հետո: Դերասանուհին զզվելի ու սարսափելի է անվանել գրողի հասցեին հնչած վիրավորանքները։
Պատրաստեց Անի Գաբուզյանը