Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ

Իսրայելը եւ Արեւմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչներ պլանավորել էին Իրանում կազմակերպել քաղաքացիական պատերազմ, որը հանգեցներ երկրի քայքայման:

Նոյեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։

«Իսրայելական վարչակարգը, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան քաղաքական գործիչներ փորձեցին քաղաքացիական պատերազմ կազմակերպել Իրանում, որը պետք է հանգեցներ պետության քայքայման,- գրել է նա Twitter-ի իր էջում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:- Սակայն նրանք պետք է հասկանան, որ Իրանը ո՛չ Լիբիա է, ո՛չ Սուդան»:

Իրանում բողոքները չեն հանդարտվում արդեն երկու ամիս՝ սեպտեմբեի 16-ից, երբ կայացավ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ոստիկանության կողմից ձերբակալվել է գլխաշորը սխալ կրելու պատճառով:

Հարցաքննության ժամանակ նա ունեցել է սրտի նոպա, որից նա մահացել է: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել է տեղեկատվություն, թե ոստիկանները ծեծել են Ամինիին :

Տեսանյութեր

Լրահոս