Քրեական նոր վարույթներ են ուզում. Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) արգելված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքը: Երեկ նրան չէին թողել մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ քաղաքական համաժողովին։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»:

Խոսքն, ըստ երևույթին, մի քանի տարվա վաղեմությամբ «գործի» մասին է, ինչի վերաբերյալ ինքը՝ Աշոտյանը, օրերս խոսել էր: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն նրանցից, սակայն դեռևս նորմալ բան չեն կարողանում «պոկել»:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամանակահատվածում քրեական վարույթների «շարք» սկսել դաշտում ակտիվ այլ ընդդիմադիրների նկատմամբ ևս։ Մենք տեղեկություն ունենք, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում մի քանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ նույնպես, ինչպես իրավաբաններն են նշում, կհնարեն ինչ-որ քրգործեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930