
Չինաստանը ներկայացրել է Wing Loong-3 միջմայրցամաքային անօդաչու թռչող սարքը
Այն կարող է առանց կանգ առնելու թռչել 10000 կմ։
AirShow China 2022 ռազմական ցուցահանդեսում ներկայացվել է նոր Wing Loong-3 (WL-3) անօդաչու թռչող սարք։ Այն կարողանում է հարձակվել օդում, և նրա թռիչքի շրջանակը դարձել է միջմայրցամաքային։Առանց լիցքավորման՝ դրոնը կարող է թռչել 10000 կմ (40 ժամ): Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ նա կարող է կրել միանգամից 16 հրթիռ և ռումբ։ Վերելքի առավելագույն քաշը՝ 6200 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 2300 կգ։
Այս անօդաչու թռչող սարքերն արտադրվում են AVIC-ի կողմից (Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան): Նա նշեց, որ այժմ պահեստում ունեն մի քանի աշխատանքային նախատիպ։ Այժմ աշխատանքներ են տարվում Wing Loong-3-ի զանգվածային արտադրությունը սկսելու ուղղությամբ։
Սիրարփի Աղաբաբյան